Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Վարդան Օսկանյանի երեք նկատառումները

Վարդան Օսկանյանի երեք նկատառումները
19.12.2012 | 16:17

Վարդան Օսկանյանը վերջապես ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր և Լևոն Զուրաբյանի գաղտնալսված զրույցի ձայնագրության հրապարակման փաստին: Նա գրել է. «Լևոն Զուրաբյանի և իմ հանդիպման փաստի և զրույցի բովանդակության շուրջ որևէ սենսացիա չկա և չի կարող լինել: Որպես ՀՀ քաղաքացի, պատգամավոր և քաղաքական գործիչ` մեր իրավունքն է` հանդիպել ցանկացած վայրում և զրուցել ցանկացած թեմայի մասին:

Այստեղ միակ սենսացիան այն է, որ ժողովրդի կողմից ընտրված երկու պատգամավոր հետապնդվում են, պետական ռեսուրսներ են վատնվում նրանց գաղտնալսելու համար:
Այս հարցի կապակցությամբ ես երեք նկատառում ունեմ.
1.Այն, ինչ արվել է, բացարձակապես անընդունելի է, դատապարտելի է և անօրինական է: Ես կարծում եմ, որ իրավապահ մարմիններն այս հարցին պետք է հետամուտ լինեն և հայտնաբերեն ու պատասխանատվության ենթարկեն զրույցը ձայնագրողներին ու տարածողներին:
2.Նրանք, ովքեր կազմակերպել և տարածել են ձայնագրությունը, ընդհանրապես արհամարհում են Հայաստան պետության վարկն ու հեղինակությունը:
3.Ակնհայտորեն որոշ մարդիկ պետության շահերի պաշտպանությունը շփոթում են իշխանության շահերի պաշտպանության հետ»:

Դիտվել է՝ 3208

Մեկնաբանություններ